Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Միայն ՀՅԴ-ն ու «Ելքն» են ընդունել բաց բանավեճերի առաջարկը

Միայն ՀՅԴ-ն ու «Ելքն» են ընդունել բաց բանավեճերի առաջարկը
28.03.2017 | 12:33

ԱԺ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից, ՀՀԿ-ից բացի, միայն 2 ուժ է հստակ հայտնել արտաքին քաղաքականության հարցում իր մոտեցումների մասին՝ ասել է Պնախարար Վիգեն Սարգսյանը, ռազմահայրենասիրական դաստիարակության ու պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների համաժողովի ընթացքում։

«Ես ափսոսում եմ, որ մեր գործընկերները խուսափեցին բաց բանավեճերից»,- նշել է Վիգեն Սարգսյանը։ Բանավեճեր անցկացնելու առաջարկը, նրա խոսքով, ընդունել են միայն ՀՅԴ-ն ու «Ելք» դաշինքը։ «Դա պետք է մտահոգի մեր հասարակությանը՝ այսինքն, այն մարդիկ, որոնք չեն ընդունել այդ առաջարկը, թաքցնելու բան ունեն»,- հավելեց նախարարը։

Դիտվել է՝ 1039

Մեկնաբանություններ